Փլուզվել է Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող չգործող մզկիթի մի հատվածը
https://parstoday.ir/hy/news/armenia-i116504-Փլուզվել_է_Երևանի_Ռուսթավելու_փողոցում_գտնվող_չգործող_մզկիթի_մի_հատվածը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը փետրվարի 2-ին, ժամը 16:18-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2020 04:36 Asia/Tehran
  • Փլուզվել է Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող չգործող մզկիթի մի հատվածը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը փետրվարի 2-ին, ժամը 16:18-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող չգործող մզկիթի մի հատվածը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Armenpress.am