Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը. Արսեն Թորոսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i116509-Քիչ_առաջ_ստացանք_կորոնավիրուսի_ախտորոշման_լաբորատոր_տեստերը._Արսեն_Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ ստացել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Փետրվար 03, 2020 05:02 Asia/Tehran
  • Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ ստացել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև

Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։

Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։

Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են։

1in.am