Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i116527-Հայաստանը_ստացել_է_կորոնավիրուսի_ախտորոշման_լաբորատոր_թեստերը
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2020 07:30 Asia/Tehran
  • Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։ Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,-նշել է Արսեն Թորոսյանը։

Նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցնում է 14 հազարը։ Մահացել է ավելի քան 300 մարդ։ Մահվան առաջին դեպքն է արձանագրվել Չինաստանից դուրս՝ Ֆիլիպիններում։ Մահացողը չինական Վուհանից է, որը հենց համարվում է վարակի էպիկենտրոնը։  

Հայաստան բերված թեստերը 200-ն են, տրամադրվել են ՌԴ կողմից' անվճար։ 

https://armenpress.am/arm/news/1003412.html