Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i116546-Վարչապետը_Եվրոպական_խորհրդի_նախագահի_հետ_քննարկել_է_Հայաստան_ԵՄ_հարաբերություններին_վերաբերող_հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 03, 2020 18:08 Asia/Tehran
  • Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

ՀՀ վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը:

Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարևորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը:

Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել հունիս ամսին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից իրենց սպասելիքների շուրջ:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

1in.am