«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Փոքր պետությունների ուժեղ «զենքը»
https://parstoday.ir/hy/news/armenia-i116562-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ_Փոքր_պետությունների_ուժեղ_զենքը
«Աշխարհում շուրջ հինգ տասնյակ պետություններ չունեն ելք դեպի ծով, դրանց թվում է նաեւ Հայաստանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2020 05:11 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Փոքր պետությունների ուժեղ «զենքը»

«Աշխարհում շուրջ հինգ տասնյակ պետություններ չունեն ելք դեպի ծով, դրանց թվում է նաեւ Հայաստանը։

Նման սահմանափակվածությունը խոցելի է դարձնում այդ պետությունները՝ անդրադառնալով երկրի տնտեսության զարգացման եւ միջազգային մրցունակության վրա։ Միջազգային առեւտրի ընդլայնման եւ տնտեսական զարացման նպատակով 1965 թվականին Նյու Յորքում ստորագրվել «Դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առեւտրի մասին» կոնվենցիան։ Հայաստանի համար այն ուժի մեջ մտավ 2013 թվականի հունիսի 23-ին։

Այս կարգավիճակում գտնվող պետությունների խնդիրներն այսօր էլ գտնվում են ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում։ 2014 թ. Վիեննայում անցկացված ՄԱԿ-ի երկրորդ խորհրդաժողովի շրջանակներում, որը նվիրված էր դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին, մասնակիցների կողմից հավանության արժանացավ 2014-2024 թվականների համար գործողությունների ծրագիրը։ Այն սահմանում է այս կարգի պետությունների տնտեսությունների մրցունակության ամրապնդմանն ու միջազգային շուկաներում նրանց արտադրանքի հասանելիությունն ապահովելուն ուղղված ռազմավարությունը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանի համոզմամբ, միջազգային իրավունքը բավականին լուրջ արտոնություններ է տրամադրում դեպի ծով ելք չունեցող պետություններին։ «Փոքր պետությունների ձեռքին միջազգային իրավունքը շատ լավ մեխանիզմ է։ Արտաքին դիվանագիտության մեջ միջազգային իրավունքը մեծ բաժին պետք է ունենա, որովհետեւ այլ հնարավորությունների բացակայության կամ թույլ լինելու պարագայում կարելի է սեփական կամքը համապատասխանեցնել միջազգային իրավունքի դրույթներին եւ դա ներկայացնել որպես քո արտաքին քաղաքականության ուղենիշ»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ ափսոսանք հայտնելով, որ մեր արտաքին քաղաքականությամբ զբաղվող գործիչները թերահավատ են միջազգային իրավունքը որպես ուժեղ գործիք ընդունելու հարցում»:

            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Armenpress.am