ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i116596-ՀՀ_նախագահ_Արմեն_Սարգսյանին_հավատարմագրերն_է_հանձնել_Հայաստանում_Իրանի_նորանշանակ_դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2020 14:12 Asia/Tehran
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

 

Նախագահը շնորհավորել է Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ ներդրումը կունենա երկու երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու գործում:

Խոսելով Հայաստանի և Իրանի միջև դարերից եկող շատ սերտ ու մտերիմ հարաբերությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրները մշտապես եղել են լավ հարևաններ, միմյանց թիկունք դժվար պահերին:

Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ամիսներ առաջ Երևանում իր հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ և անդրադարձել քննարկված հարցերին:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի և տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ:

Դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի առավել զարգացնելու և ընդլայնելու երկու բարեկամ երկրների համագործակցությունը: