Պատերազմի դեպքում. առևտրային կազմակերպություններին կհանձնարարվի պահպանել Հայաստանի նյութական պահուստի մի մասը
https://parstoday.ir/hy/news/armenia-i116639-Պատերազմի_դեպքում._առևտրային_կազմակերպություններին_կհանձնարարվի_պահպանել_Հայաստանի_նյութական_պահուստի_մի_մասը
Ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակից` թշնամու կողմից երկրի ճանապարհային շրջափակման իրականացմամբ ռազմական գործողությունների դեպքում Հանրապետության բնակչության և Զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը գտնվում է առաջին պլանում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 05, 2020 14:02 Asia/Tehran
  • Պատերազմի դեպքում. առևտրային կազմակերպություններին կհանձնարարվի պահպանել Հայաստանի նյութական պահուստի մի մասը

Ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակից` թշնամու կողմից երկրի ճանապարհային շրջափակման իրականացմամբ ռազմական գործողությունների դեպքում Հանրապետության բնակչության և Զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը գտնվում է առաջին պլանում:

Այս մասին փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում «Նյութական պահուստների մասին» օրինախագծերի փաթեթի եւ դրան կից օրենքներում օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանամ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Մասնավորապես, նա նշեց, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, սպասրկման, օգտագործման, լրացման և թարմացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նյութական պահուստի մասին» օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով:

«Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաև ցորենի, շաքարավազի, բուսական և կենդանական յուղի եւ մի շարք այլ սննդամթերքների  հիմնական քանակությունը ներմուծվում է, դրանց մատակարարման նույնիսկ կարճ ընդհատումը կարող է ճգնաժամ առաջացնել, իսկ նման սպառնալիքների հետևանքների կանխարգելումը կամ վերացումը պետական նյութական պահուստի խնդիրն է: Արդյունքում առաջանում է խնդիր` բարձրացնել պետական նյութական պաշարների արդյունավետությունը, արդիականացնել դրա ձևավորման մոտեցումները, ինչպես նաեւ` կառավարման համակարգը», - պարզաբանեց Նազարյանը:

Փոխնախարարը նաև շեշտեց, որ անցյալի փորձի վերլուծությունը ցույց է տալիս`  Հայաստանում ձևավորված լիբերալ տնտեսական հարաբերությունների պայմաններում ընդունված մոտեցումները այլեւս չեն կարող բավարար համարվել, քանի որ դրանք չեն ապահովում նյութական պահուստի զարգացումը:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ ներկայումս պետական նյութական պահուստի ձևավորման, պահպանման, թարմացման, փոխարինման գործառույթներն իրականացվում են բացառապես բյուջեի ֆինանսավորման հաշվին: Նազարյանը նշեց, որ ռազմավարական պահուստի ձևավորման համար զգալի ֆինանսական ռեսուրսներ են պահանջվում, իսկ գործող նորմատիվ իրավական բազան պատշաճ կերպով բավարար արդյունավետություն չի ապահովում նյութական արժեքների թարմացման և փոխարինման գործընթացում, ինչը հանգեցնում է կորուստների եւ մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում: «Ներկայումս մասնագիտացված առևտրային կազմակերպությունների ներուժը պետական ​​նյութական պահուստի ձևավորման համար չի օգտագործվում»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այս օրենսդրական փաթեթի համաձայն, մասնավորապես, առաջարկվում է փոխանցել պետական ​​նյութական պահուստի 10 տոկոսն առևտրային կազմակերպություններին` պահպանման նպատակով:

Միևնույն ժամանակ, պաշտոնյան նշեց, որ տվյալ օրենսդրական փաթեթի նպատակը Հայաստանի Հանրապետությունում նյութական պահուստի համակարգի զարգացման եւ բարեփոխման, ինչպես նաեւ դրա արդիականացման և համալրման համար իրավական դաշտի ստեղծումն է: Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է նյութական պահուստի ձևավորման գործընթացում ներառել ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարի, բուսական յուղի ներմուծող ընկերություններին, ինչպես նաեւ` մոբիլիզացիոն խնդիրներով կազմակերպություններին:

Առաջարկվում է նաեւ պատասխանատվություն սահմանել նյութական ռեսուրսների պահպանման վերաբերյալ օրենսդրության պահանջների խախտման համար, ինչպես նաև վերը նշված կազմակերպությունների վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա համապատասխան ստուգիչ մարմիններին:

news.am