Յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջեւ. Փաշինյանը՝ Վերմիշյանի ձերբակալության մասին
Յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջեւ:
Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ անդրադառնալով ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը։
«Այսօր տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան (խոսքը գործող պաշտոնյայի մասին է) ձերբակալությունը: Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում: Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ: Ներկա թե նախկին՝ յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջեւ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Փաշինյանը։
ԱԱԾ-ն փետրվարի 5-ին հայտարարել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։
Armenpress.am