«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բռնությունից զերծ հանրություն, բռնությունից զերծ ժողովուրդ
https://parstoday.ir/hy/news/armenia-i116658-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Բռնությունից_զերծ_հանրություն_բռնությունից_զերծ_ժողովուրդ
Բռնությունից զերծ հանրություն, բռնությունից զերծ ժողովուրդ:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Փետրվար 06, 2020 05:47 Asia/Tehran
  •  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բռնությունից զերծ հանրություն, բռնությունից զերծ ժողովուրդ

Բռնությունից զերծ հանրություն, բռնությունից զերծ ժողովուրդ:

«Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 6 կոնսենսուսային կետ, որոնք, ըստ վարչապետի, պետք է համազգային միասնականությունն ապահովելու անկյունաքարերը դառնան:

Հիրավի, պետությունն ու հասարակությունն իրենց ներսում մշտապես պետք է պահպանեն խաղաղությունն ու փոխըմբռնումը՝ արտաքին մարտահրավերների առաջ առավել կենսունակ լինելու համար: Հայաստանի նորագույն պատմության առավել անհարթ ու ցավալի էջերը նույնպես ասոցացվում են, այսպես ասած, ներքին բռնության հետ՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1, որոնց ստեղծած սարդոստայնից հայաստանյան քաղաքական կյանքը մինչև այժմ չի կարողանում դուրս գալ ու նոր օրակարգ ձևավորել: Այսինքն, այդ բռնությունների հեղինակներն ու  նախաձեռնողները մեր հասարակությանը գցել են մի տեղապտույտի մեջ, որը չի ապահովում լուծումներ եւ միաժամանակ թույլ չի տալիս նոր էջ բացել հանրային քաղաքական առաջնահերթությունների օրակարգում:

Հետևաբար, Ն. Փաշինյանի առաջ քաշած թեզը՝ ամեն գնով հասարակության ներսում զերծ մնալ բռնություններից, իսկապես շատ ավելի խորքային նշանակություն ու ենթատեքստ ունի, քան զուտ մարդասիրական ու տոլերանտության գաղափարների երևացող շերտն է: Այս առաջարկը, ըստ էության, նախկինում տեղ գտած սկզբունքային սխալները չկրկնելուն ուղղված նախաձեռնություն է և ունի քաղաքական օրակարգը մաքրելու նպատակ»:

         Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Armenpress.am