Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը և դիմել է ՍԴ
https://parstoday.ir/hy/news/armenia-i116686-Արմեն_Սարգսյանը_չի_ստորագրել_Բանկային_գաղտնիքի_մասին_օրենքը_և_դիմել_է_ՍԴ
Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Բանկային գաղտնիքի մասին օրենքը և դիմել է ՍԴ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2020 16:05 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը և դիմել է ՍԴ

Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Բանկային գաղտնիքի մասին օրենքը և դիմել է ՍԴ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

«2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,– ասվում է հաղորդագրությունում։

News.am