Գերմանիայում կկայանա Անգելա Մերկելի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i116715-Գերմանիայում_կկայանա_Անգելա_Մերկելի_և_Նիկոլ_Փաշինյանի_հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին Գերմանիա այցի ընթացքում Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2020 15:03 Asia/Tehran
  • Գերմանիայում կկայանա Անգելա Մերկելի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին Գերմանիա այցի ընթացքում Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական կայքը:

«Հանդիպմանը քննարկման առանցքում կլինեն երկկողմ հարաբերություններին, տնտեսական հարցերին ու արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող թեմաները»,-նշված է Գերմանիայի կառավարության պաշտոնական հաղորդագրությունում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կմեկնի՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կկայանա փետրվարի 14-16-ը:

1in.am