Հայաստանը 2019-ին ստացել է շուրջ110 մլն 860 հազար դոլարի մարդասիրական օգնություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i116719-Հայաստանը_2019_ին_ստացել_է_շուրջ110_մլն_860_հազար_դոլարի_մարդասիրական_օգնություն
Հայաստանը մարդասիրական օգնության կարգով 2019-ի հունվար-դեկտեմբերին ստացել է 1 452.1 տոննա ապրանք՝ 53 մլրդ 52.2 հազար դրամ կամ 110 մլն 860.5 հազար դոլար արժողությամբ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 22.9 տոկոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2020 16:18 Asia/Tehran
  • Հայաստանը 2019-ին ստացել է շուրջ110 մլն 860 հազար դոլարի մարդասիրական օգնություն

Հայաստանը մարդասիրական օգնության կարգով 2019-ի հունվար-դեկտեմբերին ստացել է 1 452.1 տոննա ապրանք՝ 53 մլրդ 52.2 հազար դրամ կամ 110 մլն 860.5 հազար դոլար արժողությամբ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 22.9 տոկոսով:

«Արմենպես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:

Ստացված մարդասիրական  օգնության մեջ եղել են բուսական ծագման արտադրանք, մանածագործական իրեր, վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ, տարբեր արդյունաբերական ապրանքներ, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք և այլն:

ԱՊՀ երկրներից Ռուսաստանից ստացվել է 174.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն, Ուկրաինայից՝ 39 հազար դոլարի: ԵՄ երկրներից ստացվել է ընդհանուր 67 մլն 884 հազար դոլարի օգնություն, այլ երկրներից՝ 42 մլն 763.4 հազար դոլարի:

Armenpress.am