Ծաղկաձորի անտառների վարձակալները
https://parstoday.ir/hy/news/armenia-i116727-Ծաղկաձորի_անտառների_վարձակալները
«Հետքը» շարունակում է ներկայացնել Հայաստանի անտառների վարձակալների պատմությունները։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 08, 2020 06:02 Asia/Tehran
  • Ծաղկաձորի անտառների վարձակալները

«Հետքը» շարունակում է ներկայացնել Հայաստանի անտառների վարձակալների պատմությունները։

Այժմ կանդրադառնանք Հրազդանի անտառտնտեսությանը, մասնավորապես՝ Ծաղկաձորում անտառային հողերի վարձակալներին։ Նրանք են՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքը, ԱԺ նախկին պատգամավոր, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Միքայել Մանուկյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, Ծաղկաձորի քաղաքապետի ազգականը, Հրազդանի անտառտնտեսության ղեկավար Արտաշ Հունանյանը, Հայաստանի երկաթուղու նախկին ղեկավարի կինը և այլք։

2006թ․ մարտի 3-ին Հայաստանում հայտարարվեց «Միասնության ծառատունկ-2006» ծրագրի մասին։ Նախաձեռնել էր «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը՝ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ։ Դա նշանակում էր, որ հանրապետությունում տնկվելու էր 3 մլն 200 հազար ծառ, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան պաշտոնապես բնակչություն ուներ Հայաստանն այդ ժամանակ։

Ծաղկաձորում անտառային հողերի վարձակալությունները սկսվել են հենց այդ տարվանից։ Ծառատունկին տնկիներ մատակարարելու նպատակով 3 նույնաչափ հողակտորներ են վարձակալել Ծաղկաձոր քաղաքի մուտքի մոտ՝ Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի գլխավոր գրասենյակի դիմաց։

Hetq.am