Հանրաքվեի նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահին
https://parstoday.ir/hy/news/armenia-i116750-Հանրաքվեի_նախագիծն_ուղարկվել_է_ՀՀ_նախագահին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը համաժողովրդական հանրաքվեի դնելու նախագիծն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 08, 2020 14:41 Asia/Tehran
  • Հանրաքվեի նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը համաժողովրդական հանրաքվեի դնելու նախագիծն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ իրավական ընթացակարգի, երեք աշխատանքային օր ժամանակ ունի այն ստորագրելու համար:

Փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովը որոշել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի:

 

armenpress.am