«Հնչեցվող մեկնաբանություններն անհիմն են ու մտացածին». նախագահականից
https://parstoday.ir/hy/news/armenia-i116752-Հնչեցվող_մեկնաբանություններն_անհիմն_են_ու_մտացածին_._նախագահականից
ՀՀ նախագահականից հիշեցնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը լրացնում է տարեկան հայտարարագիր: Այն բաց փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված են նախագահի եկամուտները և ֆինանսական միջոցները։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 08, 2020 14:58 Asia/Tehran
  • «Հնչեցվող մեկնաբանություններն անհիմն են ու մտացածին». նախագահականից

ՀՀ նախագահականից հիշեցնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը լրացնում է տարեկան հայտարարագիր: Այն բաց փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված են նախագահի եկամուտները և ֆինանսական միջոցները։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել այս թեմայով` հաշվի առնելով Հանրապետության նախագահին առնչվող  որոշ հայտարարությունների վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից մեզ ուղղված հարցադրումները։

Նախագահ Արմեն Սարգսյանը լրացնում է տարեկան հայտարարագիր: Այն բաց փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված են նախագահի եկամուտները և  ֆինանսական միջոցները:

Բացի այդ, Արմեն Սարգսյանը երբևէ չի եղել British Petrolium ընկերության բաժնետեր: Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կենսագրության մեջ, նա եղել է ընկերության ավագ խորհրդատու, և, պայմանագրի համաձայն, Կովկասը բացառված է եղել  նրա գործունեության շրջանակներից: Բացի այդ, British Petrolium -ը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բոլոր բաժնետերերը հայտնի են: Համացանցից օգտվել իմացող  ցանկացած մարդ հեշտությամբ կարող է գտնել նրանց անունները»,–ասված է հայտարարության մեջ:

 

armeniasputnik.am