Ժամկետային զինծառայող Վալերի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
https://parstoday.ir/hy/news/armenia-i116832-Ժամկետային_զինծառայող_Վալերի_Պետրոսյանի_մահվան_դեպքի_առթիվ_հարուցվել_է_քրեական_գործ
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի N զորամասի տարածքում 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2020 09:03 Asia/Tehran
  • Ժամկետային զինծառայող Վալերի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի N զորամասի տարածքում 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը:Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

https://armenpress.am/arm/news/1004253.html