Ադրբեջանը հայտարարել է միջուկային ահաբեկչության սպառնալիքի մասին Հայաստանի պատճառով
https://parstoday.ir/hy/news/armenia-i116871-Ադրբեջանը_հայտարարել_է_միջուկային_ահաբեկչության_սպառնալիքի_մասին_Հայաստանի_պատճառով
Միջուկային անվտանգության թեմայով Վիեննայում կայացած միջազգային կոնֆերանսի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիան միջուկային ահաբեկչության սպառնալիք է ստեղծում»։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2020 07:01 Asia/Tehran
  • Ադրբեջանը հայտարարել է միջուկային ահաբեկչության սպառնալիքի մասին Հայաստանի պատճառով

Միջուկային անվտանգության թեմայով Վիեննայում կայացած միջազգային կոնֆերանսի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիան միջուկային ահաբեկչության սպառնալիք է ստեղծում»։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։

Մամեդյարովը նշել է, որ Բաքուն մեծ նշանակություն է հատկացնում միջուկային անվտանգությանը և թույլ չի տալիս երկիրը օգտագործել որպես անօրինական միջուկային առևտրի տարանցիկ գոտի։ Սակայն «օկուպացիայի» պատճառով Ադրբեջանը չի կարողանում վերահսկողություն ապահովել իր սահմանների զգալի հատվածի վրա։

«Դա բարենպաստ պայմաններ է ստեղծում անօրինական գործունեության համար, ներառյալ՝ միջուկային մաքսանենգությունը և միջուկային ահաբեկչությունը»,- հայտարարել է Մամեդյարովը։

1in.am