Կառավարությունը նախատեսում է ոստիկանությունը դարձնել նախարարություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i116893-Կառավարությունը_նախատեսում_է_ոստիկանությունը_դարձնել_նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարությունը, որով առաջարկում է ստեղծել ներքին գործերի նախարարություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2020 14:58 Asia/Tehran
  • Կառավարությունը նախատեսում է ոստիկանությունը դարձնել նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարությունը, որով առաջարկում է ստեղծել ներքին գործերի նախարարություն:

Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, վկայակոչելով e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը,  նախարարությունը անհրաժեշտ է համարում ստեղծել  ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ կառուցվածք՝ քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով, այլ կերպ ասած ՝ ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումն, իրականացումն ու դրա պատասխանատվությունը։  

«Նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե խորհրդարանական, և թե քաղաքացիական վերահսկողությանը։ Այս փոփոխությունը կենթադրի օրենսդրական բազայի, ինչպես նաև որոշ ներքին կառուցվածքային փոփոխություններ»,- ասված է նախագծում:

Ըստ նախագծի` քրեական նոր օրենսդրության կարգավորումների ու սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է ոլորտային օրենսդրությամբ հստակեցնել նաև ոստիկանության ֆունկցիաները քրեական դատավարության կարգով իրականացվող նախաքննության առումով։

«Մյուս կողմից, անհրաժեշտ է հստակեցնել վարչական իրավախախտումների կանխարգելման ու քննության ոլորտներում ոստիկանության տարբեր ծառայությունների գործառույթները, համագործակցության մեխանիզմները։ Կարևոր է լինելու նաև վերանայել սահմանային համալիր կառավարման պետական գործառույթները  ոստիկանությանը վերապահելու հարցը»,- նշված է նախագծում:

https://armenpress.am/arm/news/1004490.html