Պետք է ապահովենք ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը. Փաշինյանը՝ հանրաքվեի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i116948-Պետք_է_ապահովենք_ՀՀ_քաղաքացիների_ազատ_կամքի_արտահայտումը._Փաշինյանը_հանրաքվեի_մասին
Հայաստանի Հանրապետության իշխանությունը հոգ է տանելու, որպեսզի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2020 05:15 Asia/Tehran
  • Պետք է ապահովենք ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը. Փաշինյանը՝ հանրաքվեի մասին

Հայաստանի Հանրապետության իշխանությունը հոգ է տանելու, որպեսզի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանի հարցին:

«Մենք պետք է հոգ տանենք, որպեսզի մրցակցային դաշտում տեղի ունենա քարոզարշավը և ապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը: Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ֆեյք նյուզն ու ատելության քարոզը տեղ չունենա մեր հասարակության մեջ: Եթե ուզում ենք բռնությունից զերծ հանրություն ունենալ, ատելության քարոզը բռնությանը նախորդող գործողություն է»,- ասաց Փաշինյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին, քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:

Armenpress.am