Քննարկվում է երկպալատ խորհրդարանի գաղափարը. Ներկայացուցիչներ կլինեն Արցախից ու Սփյուռքից. «Փաստ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i116988-Քննարկվում_է_երկպալատ_խորհրդարանի_գաղափարը._Ներկայացուցիչներ_կլինեն_Արցախից_ու_Սփյուռքից._Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մինի-հանրաքվեից հետո ՀՀ իշխանությունները նախատեսում են էական փոփոխություններ իրականացնել Սահմանադրության մեջ, ինչի համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2020 06:30 Asia/Tehran
  • Քննարկվում է երկպալատ խորհրդարանի գաղափարը. Ներկայացուցիչներ կլինեն Արցախից ու Սփյուռքից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մինի-հանրաքվեից հետո ՀՀ իշխանությունները նախատեսում են էական փոփոխություններ իրականացնել Սահմանադրության մեջ, ինչի համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով:

Նախնական տեղեկությունների համաձայն, որոնք պարբերաբար շրջանառում են իշխանության որոշ ներկայացուցիչներն ու նրանց հարող փորձագիտական հատվածը, որոշ դեպքերում նախատեսվում են արմատական փոփոխություններ։

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանությունների սեղանին դեռևս սաղմնային փուլում, որպես քննարկելի տարբերակ, դրված է երկպալատ խորհրդարանի գաղափարը, որը ժամանակ առ ժամանակ նախկինում էլ եղել է քննարկման թեմա, սակայն մշտապես մերժվել է:

Ի դեպ, նախկինում ամենատարածված մոտեցումներից մեկն այն էր, որ Վերին պալատում լինեն բացառապես համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, իսկ Ստորին պալատում՝ բացառապես մեծամասնական, որպեսզի մարզերի ներկայացուցչականությունը ապահովվի:

Երկպալատ խորհրդարանի կողմնակիցների մեջ կան այնպիսիք, որոնք առաջարկում են, որ Ստորին պալատում ընդգրկված լինեն նաև ներկայացուցիչներ Արցախից ու Սփյուռքից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց իշխանության ներկայացուցիչներից մեկը, այս փոփոխությունը կարող է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ ներառականության տեսակետից առանցքային նշանակություն ունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am