ԱՀԿ-ում հնարավոր են համարել նոր կորոնավիրուսով աշխարհի բնակիչների երկու երրորդի վարակումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i116997-ԱՀԿ_ում_հնարավոր_են_համարել_նոր_կորոնավիրուսով_աշխարհի_բնակիչների_երկու_երրորդի_վարակումը
Անբարենպաստ սցենարի դեպքում նոր տիպի կորոնավիրուսով կարող Է վարակվել Երկիր մոլորակի բնակչության մինչեւ երկու երրորդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2020 08:34 Asia/Tehran
  • ԱՀԿ-ում հնարավոր են համարել նոր կորոնավիրուսով աշխարհի բնակիչների երկու երրորդի վարակումը

Անբարենպաստ սցենարի դեպքում նոր տիպի կորոնավիրուսով կարող Է վարակվել Երկիր մոլորակի բնակչության մինչեւ երկու երրորդը:

Այս ենթադրությունն արել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) կից խորհրդական Այրու Լոնջինին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կարանտինային միջոցները կարող են դանդաղեցնել հիվանդության տարածումը, բայց դրանք ձեռնարկվել են արդեն այն բանից հետո, երբ վիրուսը հասցրել Է ներթափանցել Չինաստանի տարբեր շրջաններ եւ դրա սահմաններից դուրս, ասել Է փորձագետը, որի խոսքը մեջբերում Է Բլումբերգ գործակալությունը:

Լոնջինիի մշակած մոդելը հիմնվում Է այն տվյալների վրա, որոնց համաձայն յուրաքանչյուր ախտահարված սովորական պայմաններում վարակում Է եւս երկու կամ երեք մարդու: Նույնիսկ եթե այդ ցուցանիշը կիսով չափ նվազեցնենք, վիրուսով կվարակվի Երկիր մոլորակի բնակիչների երրորդ մասը, ասել Է Լոնջինին, որը նաեւ գլխավորում Է Ֆլորիդայի համալսարանի Վարակիչ հիվանդությունների վիճակագրության կենտրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am