Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահը Փաշինյան-Ալիեւ հանդիպումը նշանակալի ձեռքբերում է անվանել
https://parstoday.ir/hy/news/armenia-i117128-Մյունխենի_անվտանգության_համաժողովի_նախագահը_Փաշինյան_Ալիեւ_հանդիպումը_նշանակալի_ձեռքբերում_է_անվանել
Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերն անվանել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը նշանակալի ձեռքբերում:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 17, 2020 05:16 Asia/Tehran
  • Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահը Փաշինյան-Ալիեւ հանդիպումը նշանակալի ձեռքբերում է անվանել

Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերն անվանել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը նշանակալի ձեռքբերում:

«Մենք գրանցել ենք փայլուն արդյունքներ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ: Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներն առաջին անգամ հանդիպել են հանրային միջավայրում քննարկելու Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու հետագա քայլերը»,-ասել է Իշինգերը՝ ամփոփելով համաժողովը:

Նա հավելել է, որ դա «արժանի է ծափահարությունների, քանի որ պահանջում է որոշակի խիզախություն»:

Ավելի վաղ Վոլֆգանգ Իշինգերը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհակալություն էր հայտնել Հայաստանին եւ Ադրբեջանին:

News.am