Մնացականյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i117508-Մնացականյանն_ու_Լավրովը_քննարկել_են_երկկողմ_և_բազմակողմ_օրակարգին_առնչվող_հարցեր
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 26, 2020 12:20 Asia/Tehran
  • Մնացականյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցեր

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապության մի շարք հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

ԱԳ նախարարները անդրադարձ կատարեցին ԼՂ խաղաղ գործընթացին:

Armenpress.am