Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. վարչապետը պաստառ է հրապարակել
Փետրվար 28, 2020 14:42 Asia/Tehran
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաստառի լուսանկար է հրապարակել, որում ներկայացված են կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը պաստառին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եւ, եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները, չի էլ գրանցվի: Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել»,- գրել է Փաշինյանը:
Armenpress.am
Պիտակ