Հնդկաստանը ռադիոտեղորոշիչ չորս ռադար կմատակարարի Հայաստանին․ ՊՆ-ն չի մեկնաբանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i117711-Հնդկաստանը_ռադիոտեղորոշիչ_չորս_ռադար_կմատակարարի_Հայաստանին_ՊՆ_ն_չի_մեկնաբանում
Հնդկաստանը Հայաստանին ռադիոտեղորոշիչ չորս Swathi համակարգ մատակարարելու 40 մլն դոլարի գործարք է կնքել, հաղորդում է հնդկական Timesnow.com կայքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2020 07:04 Asia/Tehran
  • Հնդկաստանը ռադիոտեղորոշիչ չորս ռադար կմատակարարի Հայաստանին․ ՊՆ-ն չի մեկնաբանում

Հնդկաստանը Հայաստանին ռադիոտեղորոշիչ չորս Swathi համակարգ մատակարարելու 40 մլն դոլարի գործարք է կնքել, հաղորդում է հնդկական Timesnow.com կայքը։

Ըստ աղբյուրի՝ ռադարների գործարքի համար պայքարում էին նաև Ռուսաստանն ու Լեհաստանը։

Ռադիոտեղորոշիչ համակարգը մշակել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների պետական կազմակերպությունը (Defence Research and Development Organisation), իսկ արտադրողը Bharat Electronics Limited-ն է:

Կայքը, վկայակոչելով իր աղբյուրը Հնդկաստանի կառավարությունում, նշում է, որ Հնդկաստանն արդեն սկսել է ռադիոտեղորոշիչ համակարգի մատակարարումը Հայաստանին, ինչը լուրջ խթան է պաշտպանական ոլորտում Made in India կառավարական ծրագրի համար։

Ռուսաստանի և Լեհաստանի առաջարկած համակարգերի մանրամասն փորձարկումներից հետո հայկական կողմը կանգ է առել հնդկական փորձարկված ռադիոտեղորոշիչ համակարգի վրա։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից չեն մեկնաբանում այս հրապարակումը: ՊՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է այն:

Verelq.am