Փաշինյանը և Յակումոպուլոսը քննարկել են դատաիրավական ոլորտում ՀՀ-ԵԽ համագործակցությանն հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i117738-Փաշինյանը_և_Յակումոպուլոսը_քննարկել_են_դատաիրավական_ոլորտում_ՀՀ_ԵԽ_համագործակցությանն_հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 02, 2020 18:50 Asia/Tehran
  • Փաշինյանը և Յակումոպուլոսը քննարկել են դատաիրավական ոլորտում ՀՀ-ԵԽ համագործակցությանն հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ ԵԽ բարձրաստիճան պատվիրակության այցը լավ հնարավորություն է համագործակցության օրակարգը քննարկելու համար, և անդրադարձել մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն այժմ ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով, և այդ գործընթացում միջազգային, այդ թվում՝ եվրոպական կառույցների հետ գործընկերությունը կարևոր նշանակություն ունի: 

Խրիստոս Յակումոպուլոսի խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդումը և պատրաստակամ է օժանդակություն տրամադրել մեր երկրին բարեփոխումների գործընթացում:

Զրուցակիցները քննարկել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների շրջանակում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը վերահաստատել են մեր երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ համատեղ խորհրդատվական քննարկումները շարունակելու և համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

Armenpress.am