Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Մարտ 04, 2020 08:21 Asia/Tehran
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 3-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում խոշտանգումների կանխարգելմանը, կանանց ու երեխաների իրավունքներին, սոցիալական մեդիայում վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող խոսքին վերաբերող խնդիրներ, հանրային իրազեկումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլ հարցեր։
Armenpress.am
Պիտակ