ՀՀ-ի ու Վրաստանի առողջապահության նախարարները քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նախարար Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ: Ես նույնպես ներկայացրեցի մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները: Հաջողություն մաղթելով մեր եղբայրական վրաց ժողովրդին այս իրավիճակը հաղթահարելու գործում՝ մենք պայմանավորվեցինք այսուհետ ևս պահել օպերատիվ երկկողմանի կապը թե՛ նախարարների և թե՛ երկու գերատեսչությունների միջև, որպեսզի մեր գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ»,-նշել է նախարարը:
Armenpress.am