ՀՀ-ի ու Վրաստանի առողջապահության նախարարները քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i117800-ՀՀ_ի_ու_Վրաստանի_առողջապահության_նախարարները_քննարկել_են_կորոնավիրուսով_պայմանավորված_իրավիճակը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Մարտ 04, 2020 09:12 Asia/Tehran
  • ՀՀ-ի ու Վրաստանի առողջապահության նախարարները քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նախարար Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ: Ես նույնպես ներկայացրեցի մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները: Հաջողություն մաղթելով մեր եղբայրական վրաց ժողովրդին այս իրավիճակը հաղթահարելու գործում՝ մենք պայմանավորվեցինք այսուհետ ևս պահել օպերատիվ երկկողմանի կապը թե՛ նախարարների և թե՛ երկու գերատեսչությունների միջև, որպեսզի մեր գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ»,-նշել է նախարարը:

Armenpress.am