«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Որքանո՞վ է իրականում վտանգավոր կորոնավիրուսը...
«Կորոնավիրուսի տարածման խնդրի, դրա կանխարգելման, ինչպես նաեւ, առհասարակ, այդ վիրուսի վտանգավորության աստիճանի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է բժիշկ Հայկ Մանասյանի հետ:
«Որքանո՞վ է իրականում վտանգավոր նոր կորոնավիրուսը» հարցին ի պատասխան, նա ասել է. «Վիրուսն իրական է, վիրուսի հասցրած վնասները մենք կարող ենք դիտարկել միայն համեմատության մեջ: Այսինքն, եթե վերցնենք, որ աշխարհում մահ գոյություն չունի, մարդիկ միայն մահանում են նոր կորոնավիրուսի համաճարակից, ու եթե դա համեմատում ենք կյանքի հետ, իհարկե, վտանգավոր է: Օրինակ, 1,5 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանում 2500 մարդ մահացել է: Բայց այդ ընթացքում մոտավորապես 15.000-20.000 մարդ, գուցե, ավելի, գրիպից են մահացել նույն Չինաստանում: Նույն մեխանիզմներով՝ թոքաբորբից, վարակման նույն ուղիներով: Եվ գրիպի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքը նույնիսկ կարելի էր պատվաստումով կասեցնել, բայց անգամ պատվաստանյութի գոյության պայմաններում նույն Չինաստանում բազմապատիկ շատ մահանում են գրիպի H1N1 վիրուսից... Չգիտես ինչու, դինամիկ հսկողություն է արվում, այսինքն՝ մամուլն ամեն օր անդրադառնում է Չինաստանում մահացող հենց կորոնավիրուսի դեպքերին, եւ չի անդրադառնում դրանից բազմապատիկ շատ մահացող գրիպի դեպքերին, ինչը ստեղծում է խուճապի արհեստական լինելու տպավորություն: Կարծես թե, աղմուկը, որ բարձրացված է կորոնավիրուսի շուրջ, ուղղորդվում է հատուկ, որպեսզի այն մնա համաշխարհային թիվ 1 նորությունը: Ինչո՞ւ՝ չեմ կարող ասել»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Armenpress.am