ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման
https://parstoday.ir/hy/news/armenia-i118147-ՀՀ_ԱԳՆ_ն_հորդորում_է_ՀՀ_քաղաքացիներին_կանգնել_հյուպատոսական_հաշվառման
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2020 14:37 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման:

Հաշվի առնելով մի շարք երկրներում նոր տիպի կորոնովիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման, որն այժմ հնարավոր է իրականացնել նաև հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով: Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը»,-ասված է հայտարարության մեջ:

Verelq.am