Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք
https://parstoday.ir/hy/news/armenia-i118164-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսի_երկու_նոր_դեպք
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2020 07:26 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:

«Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- ասված է նախարարի հայտարարության մեջ:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհատում է արձակուրդը: Նա մարտի 13-ին կվերադառնա աշխատանքի՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը հասկանալու համար։

«Վաղը կրթական համակարգը չի աշխատի»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ վաղը կառավարությունում խորհրդակցություն է հրավիրելու, արդյունքում այլ միջոցառումների մասին նույնպես կհայտարարեն։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչական միջոցառումները ևս տեղի չեն ունենա։

«Կոչ եմ անում պահպանել հանդարտություն, պահպանել կորոնավիրուսային հիգիենայի կանոնները, որ հորդորում է առողջապահության նախարարությունը»,- ասաց վարչապետը։

VERELQ-ը հիշեցնում է, որ այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 6-ի:

Verelq.am