Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 13-ի
https://parstoday.ir/hy/news/armenia-i118190-Հայաստանում_կորոնավիրուսով_հիվանդների_թիվը_հասավ_13_ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է հաստատվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2020 05:03 Asia/Tehran
  • Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 13-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է հաստատվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ծաղկաձորի «Գոլդել փելես» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված 31 քաղաքացիներից 28-ի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, նրանք կարող են տուն գնալ: Նրանցից 2-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, և ևս մեկ հոգի` նրանցից մեկի ընտանիքի անդամը, ով այս ընթացքում շփում է ունեցել, կմնա մեկուսացման մեջ, այսինքն` նրանցից երկուսը, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը, կգնան հիվանդանոց, մեկը կմնա մեկուսացման մեջ», - մանրամասնեց վարչապետը:Նա հայտնեց նաև, որ ևս 3 քաղաքացու մոտ է ախտորոշվել կորոնավիրուս, նրանցից երկուսը մասնակից են եղել Էջմիածնում կայացած նշանդրեքին։ Վարչապետը հայտնեց, որ նրանք մեկուսացված քաղաքացիների թվում են։ «Ինչպես նաև կա ևս մեկ քաղաքացի, ով եկել է Ֆրանսիայից, նրա մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս։ Ընդհանուր կա 13 հաստատված դեպք, 13-ի մեծամասնությունը Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցներն են», - ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ:

armenpress.am