Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի
https://parstoday.ir/hy/news/armenia-i118224-Հայաստանում_կորոնավիրուսով_վարակվածների_թիվը_հասել_է_18_ի
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2020 14:08 Asia/Tehran
  • Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ մեր 18 ախտորոշված դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքին առնչվող դեպքերն են, և մենք որոշակի կարծիք ունենք, որ այս պահի դրությամբ մեզ հաջողվել է մեկուսացնել այդ նշանդրեքի մասնակիցներին ու նրանց շրջանակը: Մեկուսացված է մոտ 200 մարդ, բայց այստեղ 100%-ով վստահություն ունենալ չի կարելի, և այս առումով մենք ամենառիսկայինը համարում ենք Էջմիածին քաղաքը»,- ասաց Փաշինյանը:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 147 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 18 է: