Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի
https://parstoday.ir/hy/news/armenia-i118284-Հայաստանում_կորոնավիրուսի_հաստատված_դեպքերի_թիվը_հասել_է_30_ի
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված ևս 2 դեպք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2020 08:25 Asia/Tehran
  • Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված ևս 2 դեպք:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նրանցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,-նշել է Արսեն Թորոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

https://armenpress.am/arm/news/1008698.htm