ՀՀ Կառավարությունը կքննարկի արտակարգ դրություն հայտարարելու հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i118286-ՀՀ_Կառավարությունը_կքննարկի_արտակարգ_դրություն_հայտարարելու_հարցը
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն և կքննարկվի Հայաստանում կամ հանրապետության առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մարտ 16, 2020 08:34 Asia/Tehran
  • ՀՀ Կառավարությունը կքննարկի արտակարգ դրություն հայտարարելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն և կքննարկվի Հայաստանում կամ հանրապետության առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր կարևոր հարցեր պետք է քննարկենք ու կարևոր որոշումներ կայացնենք: Առկա իրավիճակը վերլուծելով, մասնավորապես, պետք է պատասխանենք հարցին, թե արդյոք կարիք կա Հայաստանում կամ մեր հանրապետության առանձին հատվածներում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն հայտարարելու, թե ոչ: Կկայացնենք մաքսիմալ արդյունավետ որոշում և կտեղեկացնենք բոլորին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ արտակարգ դրություն հայտարարելով, ընդամենը համաճարակային առավել ռիսկային գոտիներում առավել խիստ հսկողություն կսահմանվի:

Փաշինյանը կոչ արեց շարունակել պահպանել այն բոլոր հորդորները, որոնք տարածվել են կառավարության, Առողջապահության նախարարության կողմից:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

https://armenpress.am/arm/news/1008702.html