Կորոնավիրուսի ևս մեկ ախտանշան է բացահայտվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i118425-Կորոնավիրուսի_ևս_մեկ_ախտանշան_է_բացահայտվել
Բժիշկները կորոնավիրուսի ևս մեկ ախտանշանի՝ մարսողության խանգարման մասին են հաղորդել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2020 08:10 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի ևս մեկ ախտանշան է բացահայտվել

Բժիշկները կորոնավիրուսի ևս մեկ ախտանշանի՝ մարսողության խանգարման մասին են հաղորդել։

Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են The American Journal of Gastroenterology և Clinical Gastroenterology and Hepatology ամսագրերում։

Փետրվարի 18-ից 28-ն ընկած ժամանակաշրջանում գիտնականները Չինաստանի Ուհան քաղաքի 204 հիվանդների ախտանշաններն են ուսումնասիրել և պարզել են, որը կորոնավիրուսով հիվանդների գրեթե կեսը առաջին հերթին բողոքել են մարսողության խանգարումներից․ լուծ և անորեքսիա (ախորժակի իսպառ բացակայություն)։ Այլ ախտանշաններից են եղել սրտխառնոցը, փսխումը և փորացավը։

Հետազոտությունների համաձայն, մարսողության խանգարումներով հիվանդների մոտ կորոնավիրուսի բուժումն ավելի երկար է տևել և հիվանդությունն ավելի բարդ ընթացք է ունեցել։                           

1in.am