Հայաստանի սխալ հաշվարկը սիոնիստների հետ հարաբերությունների ամրապնդման հարցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i118557-Հայաստանի_սխալ_հաշվարկը_սիոնիստների_հետ_հարաբերությունների_ամրապնդման_հարցում
Հայաստանի կառավարությունը մտադիր է 2020թ. մարտի վերջին բռնագրավված Պաղեստինում բացել իր դեսպանությունը: Հայաստանի հարցերով փորձագետների համոզմամբ, Թել Ավիվում դեսպանություն ունենալը լուրջ վտանգներ է ունենալու Հայաստանի համար:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մարտ 24, 2020 08:21 Asia/Tehran
  • Հայաստանի սխալ հաշվարկը սիոնիստների հետ հարաբերությունների ամրապնդման հարցում

Հայաստանի կառավարությունը մտադիր է 2020թ. մարտի վերջին բռնագրավված Պաղեստինում բացել իր դեսպանությունը: Հայաստանի հարցերով փորձագետների համոզմամբ, Թել Ավիվում դեսպանություն ունենալը լուրջ վտանգներ է ունենալու Հայաստանի համար:

1-Վերջերս ԱՄՆ-ը հանրությանը ներկայացրեց ամերիկա-իսրայելական նախագիծը՝ Պաղեստինի մուսուլման ժողովրդի իրավունքները ոտնահարելու նպատակով և այդպիսով ցավ  պատճառեց բոլոր մուսուլմաններին: Նման պայմաններում, Հայաստանը որպես մի երկիր, որ Ղարաբաղի հարցով քաղաքական հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, Թել Ավիվում դեսպանություն բացելու դեպքում, կամա թե ակամա բացասական պատգամ է փոխանցում իսլամ աշխարհին, հատկապես մուսուլման ժողովուրդներին: Անշուշտ Հայաստանի կողմից իսլամ աշխարհին ոչ-բարեկամական պատգամ փոխանցելն անտրամաբանական քայլ է և ենթադրություն է առաջանալու, որ այդ որոշումը կայացնելիս Հայաստանի ու հայերի շահերը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Սիոնիստական ռեժիմի ցանկությունների  զոհ են դարձել:

2- Հայաստանը ռազմավարական զգայուն հարաբերություններ ունի ԻԻՀ հետ, որոնց անտեսումը և Սիոնիստական ռեժիմի հետ վտանգավոր ու անորոշ հարաբերությունների ընդլայնումն անխոհեմ ու անտրամաբանական քայլ է:

Թեհրանի քաղաքական ու դիվանագիտական ինքնազսպվածությունը չի նշանակում, որ Իրանը ոչ մի զգայնություն չունի Սիոնիստական ռեժիմի հետ իր հարևանների հարաբերությունների ընդլայնման հարցով: Որովհետև Սիոնիստական ռեժիմը բացահայտորեն թշնամանք է տածում Իրանի հանդեպ: Այդ ռեժիմն ամեն  կերպ փորձում է հարվածել Իրանին: Անշուշտ Հայաստանն Ադրբեջանի նման կենտրոն է լինելու Սիոնիստական ռեժիմի դավերի համար  և լուրջ հոռետեսություն է առաջանալու տարածաշրջանում:

3-Այսօր Ռուսաստանն առավել քան երբևէ մտահոգված է Սիոնիստական ռեժիմի գոյության և այդ ռեժիմի հետ հարաբերությունների կապակցությամբ և նման պայմաններում Ռուսաստանի նկատառումների հանդեպ Հայաստանի անուշադրությունն անխոհեմ քայլ է:

4- Հայաստանը և հայկական լոբբին երկար տարիներ ջանքեր են գործադրել, որպեսզի Իսրայելի Քնեսեթը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և սիոնիստներն այդ հարցը քաղաքական խաղի վերածելով, մերթ ընդ մերթ ճնշում են Թուրքիային, սակայն երբեք պաշտոնապես չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Իսկ այսօր Հայաստանն այն պայմաններում, երբ երբեք որևէ արտոնություն չի ստացել սիոնիստներից, հետևում է Թել Ավիվում դեսպանություն բացելու Սիոնիստական ռեժիմի պահանջին և այդպիսով անշուշտ մեծանալու են Հայաստանից սիոնիստների պահանջները:

Թել Ավիվում Հայաստանի դեսպանության բացելն ավելի ծանր հետևաննքներ ունենալու: Հետևաբար Հայաստանը դեռ ժամանակ ունի իր որոշումը վերանայելու համար: