Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 290-ի
https://parstoday.ir/hy/news/armenia-i118622-Հայաստանում_հաստատված_դեպքերի_թիվը_հասել_է_290_ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 25 նոր դեպք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2020 06:55 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 290-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 25 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Թեստերից 1440-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:

Armenpress.am