Հրապարակվել է Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քարտեզը
https://parstoday.ir/hy/news/armenia-i118684-Հրապարակվել_է_Հայաստանում_կորոնավիրուսով_վարակման_հաստատված_դեպքերի_քարտեզը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի քարտեզն՝ ըստ մարզերի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2020 15:09 Asia/Tehran
  • Հրապարակվել է Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քարտեզը

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի քարտեզն՝ ըստ մարզերի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կորոնավիրուսի վարակման ամենից շատ դեպքերը արձանագրվել են Երևանում ՝ 151 դեպք, Կոտայքի  մարզում՝ 57 դեպք և Արարատի մարզում 56 դեպք, այնուհետև հաջորդում են Շիրակի մարզը` 5 դեպք, Արագածոտնի մարզը` 4 դեպք, Լոռու և Սյունիքի մարզերը՝ 2-ական դեպք։

Կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն արձանագրվել Տավուշի, Գեղարքունիքի, և Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև Արցախում։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է:

Armenpress.am