Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ
https://parstoday.ir/hy/news/armenia-i118737-Նորքի_ինֆեկցիոն_հիվանդանոցում_մահացել_է_կորոնավիրուսով_հիվանդ_երկու_պացիենտ
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել են կորոնավիրուսով հիվանդ երկու պացինետ, որոնք ունեցել են նաև այլ քրոնիկ հիվանդություններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2020 06:10 Asia/Tehran
  • Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել են կորոնավիրուսով հիվանդ երկու պացինետ, որոնք ունեցել են նաև այլ քրոնիկ հիվանդություններ։

73 տարեկան մի տղամարդն և 55-ամյա կինը մահացել են մարտի 29-ին։ «Արմենպրեսի»  հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով»,- գրել է Թորոսյանը մարտի 29-ին,- «Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց»։

Առողջապահության նախարարը ցավակցություններ է հայտնել մահացածների հարազատներին:

Հայաստանում մարտի 28-ի ժամը 21։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 407 էր,  կորոնավիրուսից ապաքինվել էր 30 մարդ, մահացել 1 մարդ։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել  է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Armenpress.am