Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i118771-Այսօրվա_կրթությամբ_կանխում_ենք_վաղվա_աղքատությունը._Նիկոլ_Փաշինյան
Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2020 06:20 Asia/Tehran
  • Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ՝ հեռավար կրթության մասին:

«Սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով: Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով: Բաց մի թողեք և ոչ մի դաս: Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Armenpress.am