Տավուշում հակառակորդի դիվերսիոն փորձը կանխելիս վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i118811-Տավուշում_հակառակորդի_դիվերսիոն_փորձը_կանխելիս_վիրավորված_զինծառայողների_կյանքին_վտանգ_չի_սպառնում
Տավուշի մարզում հակառակորդի գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2020 05:55 Asia/Tehran
  • Տավուշում հակառակորդի դիվերսիոն փորձը կանխելիս վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Տավուշի մարզում հակառակորդի գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»,-գրել է Ստեփանյանը:

Մարտի 30-ին ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: Երեխան տեղափոխվում է Երևան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

armenpress.am