Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են ստեղծված իրավիճակում փոխգործակցության հարցերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i118831-Փաշինյանն_ու_Լուկաշենկոն_քննարկել_են_ստեղծված_իրավիճակում_փոխգործակցության_հարցերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2020 14:37 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են ստեղծված իրավիճակում փոխգործակցության հարցերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19-ի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են նաև ստեղծված իրավիճակում Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է պարբերական կոնսուլտացիաների և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը:

Armenpress.am