Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 663-ի
https://parstoday.ir/hy/news/armenia-i118888-Հայաստանում_կորոնավիրուսի_հաստատված_դեպքերի_թիվը_հասել_է_663_ի
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2020 08:32 Asia/Tehran
  • Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 663-ի

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 33 քաղաքացի: 

https://armenpress.am/arm/news/1010913.html