ԵՄ-ն կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար 51 մլն եվրո կտրամադրի Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i118909-ԵՄ_ն_կորոնավիրուսային_համավարակի_դեմ_պայքարի_համար_51_մլն_եվրո_կտրամադրի_Հայաստանին
Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին հաղորդում է Հայաստանում ԵՄ գրասենյակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2020 16:11 Asia/Tehran
  • ԵՄ-ն կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար 51 մլն եվրո կտրամադրի Հայաստանին

Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին հաղորդում է Հայաստանում ԵՄ գրասենյակը:

«Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն. եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն. եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:

Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով»,- ասված է հայտարարության մեջ։

armenpress.am