Ասիական զարգացման բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 2,2% տնտեսական աճ
https://parstoday.ir/hy/news/armenia-i118953-Ասիական_զարգացման_բանկը_Հայաստանում_2020_ին_կանխատեսում_է_2_2_տնտեսական_աճ
Ասիական զարգացման բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 2,2% տնտեսական աճ: Այս կանխատեսումը տեղ է գտել Ասիական զարգացման բանկի այսօր հրապարակած «Ասիայի զարգացման հեռանկարներ 2020-ը» զեկույցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2020 06:01 Asia/Tehran
  • Ասիական զարգացման բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 2,2% տնտեսական աճ

Ասիական զարգացման բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 2,2% տնտեսական աճ: Այս կանխատեսումը տեղ է գտել Ասիական զարգացման բանկի այսօր հրապարակած «Ասիայի զարգացման հեռանկարներ 2020-ը» զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ տնտեսության վրա COVID-19-ի ազդեցությամբ՝ կանխատեսվում է, որ Հայաստանում 2020-ին աճը կդանդաղի և կկազմի 2,2%՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում։ 2021-ին, ըստ զեկույցի, Հայաստանում տնտեսական աճը կհասնի 4,5%-ի, «քանի որ բարեփոխումները, որոնք սկսվել են 2019-ին և 2020-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը»։

Ասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ 2020-ին գնաճը և ընթացիկ հաշվի դեֆիցիտը մի փոքր կբարձրանան՝ նախքան 2021-ին միջինանալը։ Պետական ներդրումների ավելացումը շատ կարևոր է ներառական և կայուն աճ ապահովելու համար։

Հատկանշական է, որ Հայաստանի կենտրոնական բանկը Հայաստանում ավելի քիչ՝ 0,7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Այդ մասին նվշած է ԿԲ-ի՝ ապրիլի 2-ին հրապարակած Գնաճի հաշվետվությունում։

Verelq.am