Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն չի գործում
https://parstoday.ir/hy/news/armenia-i118986-Երևանի_մետրոպոլիտենը_փակ_է._39_տարվա_մեջ_առաջին_անգամ_այն_չի_գործում
Պարետի նոր որոշմամբ ապրիլի 1-ին ժամը 09։10–ին դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2020 05:54 Asia/Tehran
  • Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն չի գործում

Պարետի նոր որոշմամբ ապրիլի 1-ին ժամը 09։10–ին դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Տեղեկությունը հրապարակված է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի ուղևորներ, պարետի հանձնարարականով մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, բացառությամբ երկաթուղային տրանսպորտի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, թույլատրվում է միայն տաքսիների գործունեությունը:

Sputnik Արմենիայի հետ զրույցում մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնեց, որ մետրոյի գործունեության 39 տարիների մեջ առաջին անգամ է դադարեցվում դրա շահագործումը։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածումը կանխարգելելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Սահմանափակվել է ոչ միայն սրճարանների, զվարճանքի վայրերի գործունեությունը, այլ նաև քաղաքացիների տեղաշարժը։

Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանափակումները խստացվեցին։

Կեսգիշերից քաղաքացիներն անգամ աշխատանքի գնալիս պետք է նոր ձևաթուղթ ունենան գործատուի կողմից տրված, որտեղ նշված կլինի` որտեղ են աշխատում և ինչ գրաֆիկով։

Խստացված սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 12-ը ներառյալ։

armeniasputnik.am