Հայաստանում կորոնավիրուսի տարածման արագությունը նվազել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i119057-Հայաստանում_կորոնավիրուսի_տարածման_արագությունը_նվազել_է
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի կրկնապատկման արագությունը նվազել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2020 14:48 Asia/Tehran
  • Հայաստանում կորոնավիրուսի տարածման արագությունը նվազել է

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի կրկնապատկման արագությունը նվազել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղի եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե օրական տոկոսային աճով ենք նայում, ապա մեզ մոտ վերջին երեք օրերին տոկոսային աճը եղել է 4.6%, 6.8% և 1,3%: Կրկնապատկման արագությունը 7 օրը մեկից դարձել է 8 օրը մեկ: Մեր խնդիրն է՝ որքան հնարավոր է, գցել այդ տեմպը»,- ասաց Թորոսյանը:

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

Armenpress.am