ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հարավ-արևմտյան ուղղության զորամասեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i119059-ՀՀ_զինված_ուժերի_գլխավոր_շտաբի_պետն_այցելել_է_հարավ_արևմտյան_ուղղության_զորամասեր
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 3-ին այցելել է հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2020 16:02 Asia/Tehran
  • ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հարավ-արևմտյան ուղղության զորամասեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 3-ին այցելել է հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:

1in.am